30/04/2016 13:16
Փաստաբան. Գործատուն միշտ պատճառ կգտնի աշխատողին աշխատանքից ազատելու համար
Հայաստանում օրեցօր ավելանում է այն աշխատողների թիվը, ովքեր իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով դիմում են դատարան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանը:
Նրա խոսքով՝ շատ աշխատողներ պարզապես տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, հետևաբար չեն կարողանում պաշտպանել դրանք, բացի այդ՝ շատ աշխատողներ չեն բարձրաձայնում խնդիրների մասին, որպեսզի լարվածություն չունենա գործատուի հետ:
«Աշխատողը, օրինակ, կարող է գնալ և գործատուին ասել, որ 2 ժամ ավելին է աշխատել և նրան դրա համար պետք է վճարեն: Գործատուն անմիջապես քայլեր է ձեռնարկում այդ աշխատողից ազատվելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործատուն միշտ պատճառ կգտնի աշխատողին աշխատանքից ազատելու համար: