30/04/2016 11:52
Լավրովն ու Քերրին քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկվել է Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման և ամրապնդման միջոցով:
Բացի այդ՝ քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր: