30/04/2016 10:45
Օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ
Ապրիլի 30-ին, մայիսի 1-ին, մայիսի 3-4-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից մայիսի 2-ն էապես չի փոխվի, մայիսի 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: