30/04/2016 15:22
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը և էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր: