30/04/2016 12:10
Երևանում կանխվել է 40-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Այս գիշեր ժամը 01.01-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի կամարին և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1976 թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։