30/04/2016 12:41
Վաղը կացկացվի ֆլեշ մոբ՝ ուղղված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը
Վաղը՝ ժամը 18:00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրի հարևանությամբ) տեղի է ունենալու Ֆլեշ մոբ: Ակցիան նպատակ ունի իրազեկել քաղաքացիներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մեկնարկած ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների մասին:
Սքրինինգային ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիները կարող են այցելել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա և անցնել զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի ու արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություններ:
Ֆլեշ մոբն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: