02/05/2016 15:41
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը կայուն է
Երևանում ուղևորատար ավտոբուսում ապրիլի 25-ին տեղի ունեցած պայթյունից վիրավորված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, գրանցվում է դրական տեղաշարժ, հաղորդում է առողջապահության նախարարությունը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով՝ շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:
Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած ևս 3 քաղաքացի: Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացիները, ովքեր թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել կվիրահատվեն: