02/05/2016 12:46
Արմեն Աշոտյան. Դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից
Մենք անդամակցել ենք այն կառույցին, որտեղ Ռուսաստանն է. ՀԱՊԿ մտնելիս հույսներս չենք դրել այլ երկրների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով հարցադրումներին, թե ինչու՞ ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրներն են կանգնել Հայաստանի կողքին:
«Մենք դեռ չենք սպառել մեր ակնկալիքները Ռուսաստանից ու հակառուսական ալիքներ ստեղծելն անկեղծ չէ»,- ասաց Արմեն Աշոտյանն՝ ավելացնելով.
«Ակնհայտ է, որ ինչպես Երևան-Աստանա, այնպես էլ՝ Երևան-Մինսկ ճանապարհն անցնում է Մոսկվայով»:
ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց՝ հարցի լուծում պետք չէ սպասել Մոսկվայից, Վաշինգտոնից կամ Բրյուսելից: