02/05/2016 12:23
Ա. Աշոտյան. Բարոյական չէ պահանջել գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պատերազմը շարունակվում է
Բարոյական չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պատերազմը շարունակվում է ու կա ուժերի մոբիլիզացիայի կարիք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ այս օրերին կա տենդենց ստեղծելու արհեստական օրակարգեր, որոնք պետության մարտունակության հետ բոլորվին կապ չունեն:
«Կարծում եմ՝ այդ արհեստական օրակարգերով փորձում են սանձել եղած հայրենասիրական ալիքն ու օգտագործել այն սեփական նեղ, հատվածական շահերի համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց՝ պատերազմն իր հետ բերեց նաև դրական տենդենցներ.
«Կուտակվել են բարոյահոգեբանական դրական լիցքեր, որոնք պետք է կիրառենք ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին կյանքում»: