02/05/2016 13:07
Ա. Աշոտյան. Պետք է սոցիալական արդարություն հաստատել ու ասել՝ «այլևս այդպես չենք անելու»
Պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացն ու մեղմացնել սոցիալական բևեռվածության երևույթները երկրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Օլիգարխներին կուլակաթափ անելու ու նրանց գումարները բանակին տրամադրելու կոչերը տանում են նեոբոլշևիզմի: Պետք է սոցիալական արդարություն հաստատել ու ասել՝ «այլևս այդպես չենք անելու», ընդ որում՝ իշխանությունիս սկսած ու ընդդիմությունով վերջացրած: Այլ հարց է՝ կանե՞ն դա բոլորը՝ ես խիստ կասկածում եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ այս հարցում ամեն մեկն իր պատասխանատվության չափաբաժինն ունի: