02/05/2016 17:12
Բաղդադում պայթյունների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել
Բաղդադում երկուշաբթի պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Զոհվածների թվում կան նաև շիա մահմեդականներ, ովքեր ամենամյա ուխտագնացության էին մեկնել Իրաքի մայրաքաղաք:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ամենաուժգին պայթյունը որոտացել էր Բաղդադի հարավում գտնվող Սայդիա թաղամասում: Այստեղ կայանված մեքենան պայթեցնելու պատճառով զոհվել է 11, վիրավորվել` 30 մարդ: