02/05/2016 19:30
Էրդողանը փորձում է թուլացնել Դավութօղլուի ազդեցությունը
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն իր վրա է վերցրել մարզային կուսակցական պաշտոնյաների նշանակման լիազորությունը: Այս քայլով Էրդողանը փորձում է նվազեցնել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ազդեցությունը երկրում:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այս որոշմամբ պարզ երևում է Էրդողանի և Դավութօղլուի միջև առկա լարվածությունը:
«Որոշումը կթուլացնի Դավութօղլուի ազդեցությունը իշխող կուսակցությունում: Դավութօղլուն գտնվում է բարդ իրավիճակում»,- Reuters- ին ասել է Արդարություն և զարգացում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: