02/05/2016 17:49
Ինդոնեզիայում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել Պապուայի անկախությունը պահանջելու համար
Ինդոնեզիայի ոստիկանությունը երկուշաբթի ձերբակալել է մոտ 500 ցուցարարի, ովքեր ցույցի ժամանակ Ինդոնեզիայում գտնվող ինքնավար Պապուա նահանգի անկախության կոչեր էին անում:
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ` ցույցը անցկացվել է Պապուա նահանգը Ինդոնեզիային միացնելու 1969 թ-ի որոշման տարելիցի օրը:
«Ցուցարարները աջակցում են Պապուայի անկախությանը: Մենք փորձում ենք իրենց բացատրել, որ դա հակասում է Ինդոնեզիա միասնական պետության պահպանմանը», - ասել է Պապուայի ոստիկանության ներկայացուցիչը: