02/05/2016 10:00
ՊԲ. Շփման գծում հրադադարը խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից
Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: