02/05/2016 16:09
ՀԾԿՀ-ն կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել վերանայել էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև՝ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի հզորության արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագին վերջին անգամ բարձրացվել էր 2015 թվականի ամռանը: 1 Կվ/ժ համար էլեկտրաէներգիան թանկացել էր 6.93 դրամով՝ կազմելով ցերեկային սակագինը 48.78, գիշերայինը՝ 38.78 դրամ: