02/05/2016 16:17
1.5 տարեկան Մարկոսի բուժման համար օգնություն է պետք
Օրեր առաջ 1,5-ամյա Մարկոս Թարվերդյանի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրոտիկ սինդրոմ: Երեխայի հայրը՝ Հայկ Թարվերդյանն, օգնության խնդրանքով դիմել է Aysor.am-ի խմբագրություն.
«Երեխայիս վիճակն ամեն օր վատանում է, իսկ բուժում, որպես այդպիսին, այստեղ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Թարվերդյանը:
Այս պահին Մարկոսը Արաբկիր բժշկական կենտրոնում է, որտեղ ստանում է վիճակը մեղմող դեղամիջոցներ:
Մարկոսի հետազոտության արդյունքները
«Երեխային հնարավորինս շուտ պետք է տանենք արտերկիր: Հետաքրքրվել ենք, որ նրան կարող են հետազոտել ու բուժել Իսրայելում: Նաև պատրաստվում ենք նրա հետազոտությունների տվյալները Շվեյցարիա ուղարկել: Նեֆրոտիկ սինդրոմի ու դրա բուժման վերաբերյալ շատ բան գիտենք, քանի որ մեր 2 տարեկան աղջկան որոշ ժամանակ առաջ կորցրել ենք հենց այդ հիվանդության պատճառով: Հիմա էլ նույն ախտորոշումն ունի Մարկոսը»,- ասաց Հայկը Թարվերդյանը:
Նա նշեց, որ արտերկրում բուժում ստանալու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնց հնարավորությունն ընտանիքը չունի.
«Հաշվեհամար ենք բացել, խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, օգնել Մարկոսին»,- ասաց Հայկը:
Հաշվեհամարը բացված է ACBA բանկում՝ Հայկ Թարվերդյանի անունով:
220460852290000 AMD, 220461651345001 USD
Մանրամասների համար կարող եք դիմել Հայկ Թարվերդյանին՝ հեռ. 055-18-05-81: