02/05/2016 19:39
Չավի. «Ռեալում» չէին հասկանում Կասիլյասին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավին կարծում է, որ Մադրիդի «Ռեալում» անարդար էին վերաբերվում թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
« «Ռեալում» չէին հասկանում Իկերին։ Նույնիսկ երբ նա դիմեց ինձ և Կարլես Պույոլին ծանր Կլասիկոյից հետո, ինչը բոլորի համար լավագույն բանն էր այդ պահին, Մադրիդում երկրպագուները, ավելի ճիշտ՝ Մոուրինյուի երկրպագուները, ամեն ինչ այլ կերպ մեկնաբանեցին»,- ասել է Քաթարում հանդես եկող ֆուտբոլիստը։