02/05/2016 13:15
ՊԲ-ն պաշտոնապես հաստատում է. Ստեփանակերտի հոսպիտալում վիրավոր զինվոր է մահացել
Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը պաշտոնապես հաստատում է՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլի 29-ին հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սարգիս Արթուրի Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել էին հոսպիտալից:
Սարգիս Գասպարյանը Շուշի քաղաքից էր: Վիրավորվել էր ոտքից և որովայնից՝ ստանալով ներքին օրգանների լուրջ վնասվածքներ: