02/05/2016 12:59
Ռուհանին որախ է՝ Իրանի խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Իրանի խորհրդարանում այս տարի ռեկորդային թվով կանայք են ընտրվել: Այս մասին հաղորդում է Radio Free Europe/Radio Liberty:
«Առաջին անգամ մենք ունենք 18 կին խորհրդարանում և ես շատ ուրախ եմ այդ առիթով», - ասել է Ռուհանին Թեհրանում:
Նա հույս է հայտնել, որ ավելի շատ կանայք իր երկրում կսկսեն զբաղվել քաղաքականությամբ:
Խորհրդարանում ընտրված բոլոր 18 կանայք կա՛մ Ռուհանիի բարեփոխական խմբակցությունից են, կա՛մ՝ անկախ օրենսդիրներ:
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանում 290 անդամներից միայն 9-ն էր կին: