02/05/2016 12:10
Հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը
Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այս մասին գրում է Yerkir.am-ը՝ հղում անելով հոսպիտալի աշխատակիցներին:
Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում:
«Վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այս օրերին, և որքան էլ փորձեցինք փրկել նրա կյանքը, ցավոք, մեզ չհաջողվեց դա»,- ասել են հոսպիտալից:
Նշենք, որ Սարգիս Գասպարյանը Շուշի քաղաքից էր: