02/05/2016 20:35
Վահան Բաբայանը չի բացառում, որ առաջիկայում նոր կուսակցություն կստեղծի
«Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը լքած պատգամավոր Վահան Բաբայանը չի բացառում, որ առաջիկայում նոր կուսակցություն կստեղծի: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Այո, կա նման գաղափար: Հիմա այն քննարկման փուլում է»,- ասաց Վահան Բաբայանը:
Հարցին՝ ի՞նչ ներքին ու արտաքին քաղաքականություն է ունենալու նորաստեղծ քաղաքական ուժը, պատգամավորը պատասխանեց՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է:
«Երբ պաշտոնապես կհայտարարենք կուսակցությունը ստեղծելու մասին, կտանք նաև բոլոր այդ մեկնաբանությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելուց բացի Վահան Բաբայանը հեռացել է նաև Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունից և հիմա հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: