02/05/2016 12:01
Քերին նոր փորձեր է կատարում սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնվում է Ժնևում սիրիական հակամարտության կարգավորումը խթանելու նպատակով: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաընկերությունը:
Սիրիայում իրավիճակը քննարկելու համար Քերին Ժնևում պատրաստվում է հրատապ հանդիպումներ անցկացնել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի, ինչպես նաև՝ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարների հետ:
Քերիի խոսքով` քննարկման օրակարգի առաջնային հարցը կլինի Հալեպում ռազմական գործողությունների դադարեցումը:
Նշենք, որ վերջին 10 օրվա ընթացքում Հալեպում սպանվել է ավելի քան 250 խաղաղ բնակիչ: