02/05/2016 12:33
Վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա զոհվել Է Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Վեց մարդ է զոհվել երեկ ուշ երեկոյան Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ծովակ գյուղի մոտակայքում, բախվել են «Kia Sonata» և «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ հաղորդագրության՝ զոհվածներից հինգը երիտասարդներ են՝ 25-ից 32 տարեկան: Զոհերի թվում է նաև մեկ տարեկան երեխա: