02/05/2016 11:22
Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաննն այսօր մեկնել է Արցախ: Այս լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում մեկնել Արցախ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Aysor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ ձեռք էր բերվել պայմանավորվածություն: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր նախաձեռնել նաև Սերժ Սարգսյանի հետ, ապա իր վերջին հարցազրույցում բացատրել, թե ինքը պայմանավորվածություն ունի հանդիպելու նաև Բակո Սահակյանի հետ: