02/05/2016 19:16
Վթարային ջրանջատում` Արաբկիրում և Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, վաղը՝ ժամը 10.00-24.00-ը, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Արաբկիրի 51-րդ փողոցի ջրամատակարարումը:
Ժամը 11.00-21.00 կդադարեցվի նաև Կենտրոն վարչական շրջանի՝ Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: