02/05/2016 10:44
Վթար՝ Կոշ գյուղի մոտ. Տուժողների մեջ կան ՌԴ քաղաքացիներ
Նախօրեին Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կոշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, ևս երկու ուղևոր հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: