02/05/2016 10:53
Քրդերը Դիարբեքիրում պայթյուն են իրականացրել
Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Դիարբեքիրում մայիսի 1-ի երեկոյան երկու հարձակում է իրականացրել թուրքական ուժայինների դեմ, ինչի հետևանքով ﬔծ թվով տուժածներ կան:
Ինչպես փոխանցում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դիարբեքիրի Դիջլե գավառից 1 կիլոﬔտր հեռավորության վրա գտնվող ժանդարﬔրիայի բաժանմունքի վրա քուրդ զինյալները ռումբով բեռնված ﬔքենայով հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով ﬔկ զինվոր մահացել է, 26 մարդ` վիրավորվել:
Հաղորդվում է, որ վիրավորների ﬔջ կան նաև քաղաքացիական անձինք: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներից 3-ի վիճակը ծանր է:
Բացի դրանից՝ քուրդ զինյալները հարձակվել են նաև Դիարբեքիրի Հանի գավառից Դիջլե գնացող ոստիկանական ﬔքենայի վրա` գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ: Պայթյունի հետևանքով երեք ոստիկան, ինչպես նաև ﬔկ կին դատավոր է վիրավորվել: