03/05/2016 09:17
ՊՆ խոսնակ. Ամենակարևորն այն է, որ հակառակորդի տեղաշարժը ֆիքսվում է, տեսանելի է
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր:
«Ժամանակի» հարցին ի պատասխան ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ տոներից առաջ հակառակորդը նախորդ օրերի համեմատ ակտիվացել է:
«Ամենակարևորն այն է, որ այդ տեղաշարժը ֆիքսվում է, և ՊԲ հրամանատարության համար այդ ամենը տեսանելի է»,- ասել է ՊՆ մամլո խոսնակը: