03/05/2016 09:32
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը
«Հրապարակի» տեղեկացմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը: Խնդրո առարկան հատկապես սննդամթերքն է, որի ներմուծումը մի քանի խնդիր է առաջացնում, գլխավորը՝ առողջական։
«Մասնագետները բազմիցս ահազանգել են թուրքական մթերքների վտանգի մասին, ապա նաև՝ էժան ապրանքը ոչ մրցունակ է դարձնում տեղական արտադրանքը, օրինակ՝ լոլիկը։
Ըստ այդմ՝ հնարավոր է, որ թուրքական ապրանքների մաքսատուրքերն ավելացվեն, քննարկվում է՝ հասկանալու համար, թե դա ինչ դրական և բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Մինչև անգամ առաջարկներ են հնչել արգելել որոշ ապրանքատեսակների մուտքը Հայաստան»,-հավելել է թերթը։