03/05/2016 19:38
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ միջադեպը հարթվել է
Քննիչների կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում այսօր ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, ինչը առաջացրել է որոշ դատապարտյալների դժգոհությունը, տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, դատապարտյալների դժգոհությանն անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է:
Հիշեցնենք, որ այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում: