03/05/2016 13:53
Արծրուն Հովհաննիսյան. Ես հերքում եմ Հայաստանում զորահավաքի մասին լուրերը
Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել զորահավաք, եթե մենք այդ մասին չենք հայտարարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց՝ զորահավաքին ու առհասարակ ռազմական ոլորտի իրադարձություններին այս օրերին չանդրադառնալ՝ հիմնվելով «սեփական աղբյուրների», քննարկումների ու չճշտված տեղեկությունների վրա:
«Զորահավաքի վերաբերյալ տեղեկությունները ես երեկ արդեն հերքել եմ ու հիմա էլ եմ հերքում: Եթե զորահավաք սկսելու որոշում կայացվի, դրա մասին համապատասխան հայտարարություն կլինի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: