03/05/2016 15:27
Խոսնակ. ՊՆ-ի կողմից զինվորականների պաշտոնանկության վերաբերյալ պարզաբանում չի լինելու
Պաշտպանության նախարարության կողմից բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների վերաբերյալ պարզաբանում չի լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք իրավունք չունենք բարձր աստիճանի զինվորականների պաշտոնանկությունների ու անգամ նշանակումների վերաբերյալ մեկնաբանություններ տալ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև չմեկնաբանեց տեղեկություններն ըստ որոնց առաջիկայում հնարավոր են նոր պաշտոնանկություններ:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել էին Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ու կապի զորքերի պետ, գենարալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: