03/05/2016 13:40
Արտակ Դավթյան. Հարցի լուծումն առանց ԼՂ-ի՝ աբսուրդ է
Ապրիլի սկզբին Ադրբեջանը նյութականացրեց իր սպառնալիքները՝ ագրեսիայի, ահաբեկչության վերաբերյալ: Հայկական կողմը չպետք է թույլ տա, որ ստեղծվի տպավորություն, թե ոչինչ տեղի չի ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Ըստ նրա՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանին սանձողը միայն մենք ենք.
«Մենք արդեն արել ենք մեր զիջումն Ադրբեջանին: Դա այն է, որ Լեռնային Ղարաբաղի տեսակետները մենք ենք ներկայացնում: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք՝ սա ժամանակավոր է ու հարցի լուծումն առանց ԼՂ-ի՝ աբսուրդ է»:
Անդրադառնալով այսօր կայացած Լևոն Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպմանը` պատգամավորը նշեց, որ ամենաուշը վաղը հայտնի կլինի, թե այդ հանդիպման ընթացքում ինչ լուծումներ են առաջարկվել ու ինչ որոշումներ կայացվել: