03/05/2016 19:47
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Արցախի նախագահ Բ. Սահակյանին տեղեկություններ են ներկայացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչները, իսկ նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Տեղեկացնում են նաև, որ Արցախի նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և պաշտոնատար այլ անձինք: