03/05/2016 15:31
Ազգային ժողովի նախագահը մայիսի 8-ին կմեկնի Գերմանիա բուժման նպատակով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 8-ին մեկնելու է Գերմանիա՝ բուժման նպատակով:
«Գալուստ Սահակյանը կշարունակի բուժումը Գերմանիայում: Նա կմեկնի մայիսի 8-ին», - Aysor.am թղթակցին հայտնեց իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Իր հերթին Ազգային ժողովի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը չմեկնաբանեց տեղեկությունը՝ նշելով, որ «իրավասու չէ մեկնաբանել անձնական բնույթի որևէ տեղեկություն»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը բոլորովին վերջրես էր վերադարձել արձակուրդից, որն անցկացրել էր արտերկրում բուժման նպատակով: Այս տարվա փետվարին Գ. Սահակյանը հոսպիտալացվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում ախտորոշմամբ: