03/05/2016 19:31
Գուտի. Լավ կլինի, եթե Չավին իջնի ամբիոնից
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիին, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ Սադդում»: Օրերս Չավին նշել էր, որ հաճույք չի ստանում «Ատլետիկոյի» խաղից և խորհուրդ էր տվել «Ռեալին» ու «Բարսելոնային» այդպես հանդես չգալ:
«Չգիտեմ՝ ինչ ասեմ Չավիի մասին: Ինձ զարմացնում են նրա խոսքերը և այն, թե ինչպես է նա «մեծացել»: Երբ Չավին «Բարսելոնայում» էր խաղում, այդքան «մեծ» չէր, իսկ «Բարսելոնայից» հեռանալուց հետո «մեծացավ»:
Հավանաբար, Քաթարում նրան մի քանի բենզալցակայան են նվիրել: Լավ կլինի, եթե նա իջնի ամբիոնից: Վերջին շրջանում Չավին շատ է շփվում Պիկեի հետ»,- ասել է Գուտին «El Chiringuito de Jugones» հաղորդման ժամանակ: