03/05/2016 12:47
Թուրքիայի վարչապետ է դառնալու կա՛մ Էրդողանի փեսան, կա՛մ կապի գործող նախարարը. Թուրք պատգամավոր
«Դավութօղլուն արդեն կորցրել է գլխավոր ղեկավարի դիրքը»,- այս մասին հայտարարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ, պատգամավոր Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը:
Թուրքական T24 լրատվականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ շուտով երկրի վարչապետին կփոխարինի մեկ ուրիշը և ընդգծել է, որ իրականում նա պետք է հեռանա, քանի որ նրա անձի դեմ իրականացված քայլերն հատուկ նպատակ են հետապնդում:
«Թուրքիայի վարչապետ է դառնալու կամ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, կամ կապի գործող նախարար Բինալի Յըլդըրըմը»,- ասել է նա:։
Պատգամավորը մեկնաբանելով ԱԶԿ-ում Ահմեթ Դավութօղլուի լիազորությունների սահմանափակման մասին տեղեկությունները՝ նկատել է նաև, որ որևէ կուսակցության մեջ նման կերպ լիազորությունները ղեկավարի ձեռքից երբեք չեն վերցվել.
«Ցավոք, Դավութօղլուն հրաժարական չտվեց։ Որևէ կուսակցության մեջ նման բան չի եղել։ Իսկ դա նշանակում է, որ կուսակցությունը Դավութօղլուին չի վստահում»,-ասել է նա։
Նշենք, որ Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը հանդիսանում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը: Էրդողանի նախկին կուսակիցը հայտարարել է նաև, որ «ԱԶԿ-ն այժմ ասոցացվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։