03/05/2016 14:40
Լևոն Տեր-Պետրոսյան. Իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պահանջում է իրավիճակը
Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ: Այս մասին այսօր Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաղորդում է «Արցախպրեսը»:
«Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: