03/05/2016 11:38
Միհրան Պողոսյանը պարզաբանումներ կներկայացնի իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ
Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը առաջիկա օրերի ընթացքում պարզաբանումներ կներկայացնի իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ:
«Առաջիկա օրերին, կարծում եմ՝ երկու օրվա ընթացքում իմ գրասենյակը հանդես կգա հայտարարությամբ: Բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և կլինի հայտարարություն», - Aysor.am թղթակցին ասաց Մ. Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):