03/05/2016 16:59
Քննչական կոմիտեն 2015 թվականին 216 քրեական գործ է հարուցել կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ
Հայաստանի Քննչական կոմիտեն 2015 թվականի ընթացքում 216 քրեական գործ է հարուցել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ:
Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը, գործերից 75-ը հարուցվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:
Հարուցված 216 քրեական գործերից 42-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 41-ը՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 26-ը՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, 26-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 21-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման, 12-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից, 9-ը՝ կաշառք ստանալու,
7-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ:
2015 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ՝ 187 անձի վերաբերյալ, որոնցից 41-ը՝ 103 անձի վերաբերյալ, քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: