03/05/2016 16:07
Ֆինլանդիան դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական իրավունքի խախտումները
Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի կիրառումը և մարդասիրական իրավունքի խախտումները, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մարիա Լոհելայն ընդգծել է, որ իր երկիրը միանշանակ աջակցում է հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը։
Հելսինկիում կայացած հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերին, մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղիների, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։