03/05/2016 10:23
Առաջիկա օրերին կլինեն տեղումներ
Մայիսի 3-7-ն` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկցնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, իսկ մայիսի 4-7-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: