03/05/2016 11:25
Հալեպում վիճակն օրըստօրե վատթարանում է
Հալեպում կրկին լարված վիճակ է: Այս մասին տեղեկանում ենք Գանձասար պարբերականի Facebook-յան էջից, որտեղ նշվում է, որ վերջին օրերին Հալեպում լարվածության աճ է նկատվում:
«Օրըստօրե վիճակը վատթարանում է: Երեկ գիշեր և այսօր առավոտյան հրթիռներ են արձակվում քաղաքի բոլոր շրջանների վրա, ընդ որում՝ հայկական բնակելի թաղամասերի՝ Սուլեյմանիե, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թլեֆոն Հաուա, Մունշիե, Ազիզիե և այլն: Դրանք արձակվում են նաև խաղաղ բնակչության և դպրոցնրի վրա, որտեղ այսօր էլ մեծ թվով աշակերտներ են սովորում»: