03/05/2016 18:54
Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, ԼՂ ճանաչման հարցը կմտնի օրակարգ. Շավարշ Քոչարյան
«Կառավարության օրակարգում ներառված է համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ Կառավարության եզրակացությանը»,-պատասխանելով Panorama.am-ի գործակալության հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջիկա նիստում հավանություն տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ օրենքի նախագծին, նման տեսակետ է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Համաձայն եզրակացության՝ ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով: Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ»,-ասել է փոխնախարարը։