03/05/2016 13:12
Ցանցային մամուլի և քաղաքացիական լրագրության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ երկիր. Սամվել Մարտիրոսյան
Ցանցային մամուլի և քաղաքացիական լրագրության տեսանկյունից Հայաստանը գնահատվում է որպես ազատ երկիր, մինչդեռ ուսումնասիրությունները հակառակ տեսակետն են փորձում համոզել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը ոչ ազատ կամ կիսաազատ մամուլ ունեցող երկիր է համարվում:
«Այդպիսի եզրահանգման են եկել մամուլի ազատությունը գնհատող հասարակական խոշոր կազմակերպությունները, որոնք դրանք իրականացնում են ըստ բնագավառների: Ըստ միջազգային խոշոր կազմակերպություն հանդիսացող «Ֆրիդոմ հաուսի» գնահատման՝ Հայաստանը ոչ ազատ լրագրություն ունեցող երկիր է, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը միջին մակարդակում է գտնվում, բայց այդ ուսումնասիրություններն իրականացվում են ըստ բնագավառների և միանշանակ ասել, թե Հայաստանը կիսազատ կամ անազատ մամուլ ունեցող երկիր է, դա այդպես չէ: Տարբեր ձև են գնահատվում լրատամիջոցների տարբեր դաշտերը: Օրինակ՝ ինտերնետի ազատության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ երկիր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատության համաշխարհային օր: