04/05/2016 17:58
Anonymous-ի ցանցահենները 30 օրում կկոտրեն աշխարհի ԿԲ-ների կայքերը
Anonymous ցանցահենների խումբը հայտարարել է, որ 30 օրվա ընթացքում հարձակման է ենթարկելու աշխարհի բոլոր երկրների կենտրոնական բանկերի կայքերը: Այս մասին հայտնել է РиаНовости-ին՝ հղում անելով YouTube-ում հրապարակված տեսահաղորդագրությանը:
Հունաստանի ԿԲ-ն հայտարարել է, որ Anonymous-ը կազմակերպել է կիբերհարձակում իրենց կայքի վրա: Գործողությունը տևել է մի քանի րոպե, այնուհետև մասնագետներն այն կասեցրել են:
Ցանցահենները հայտարարել են, որ այդ հարձակումը 30-օրյա կամպանիայի սկիզբն է ազդարարում: