04/05/2016 16:06
Apple-ը զրկվել է Չինաստանում Iphone բրենդի օգտագործելու իրավունքից
Չինական Xintong Tiandi Technology ընկերությունը, որը զբաղվում է iPhone բրենդի ներքո պայուսակների, հեռախոսների պատյանների և այլ կաշվե իրերի վաճառքով, շահել է Apple ընկերության դեմ դատական վեճը։ Ինչպես հայտնում է Газета.ру-ն, չինական ընկերության օգտին որոշումն ընդունել է Պեկինի դատարանը։
Սմարթֆոն արտադրողը ձգտում էր հասնել չինական ընկերության կողմից iPhone ապրանքանիշի կիրառման արգելքի։ Ապրանքանիշը գրանցվել է Չինաստանում 2010 թվականին։
Apple-ը դատական գործընթաց էր նախաձեռնել դեռևս 2012 թվականին, սակայն դատարանը երկու անգամ մերժել էր ընկերության հայցի բավարարման հարցում։
«Հայցվորը չի կարողապացուցել, որ 2007 թվականին, երբ Xintong Tiandi-ն ներկայացրել է ապրանքանիշի հայտ, iPhone-ը եղել է Չինաստանում հայտնի բրենդ»,- ասվում է դատարանի վճռում: