04/05/2016 14:43
Huffington Post. Լրագրողների համար ամենավտանգավոր երկրները 2016 թ-ին
Huffington Post պարբերականը, վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, ներկայացրել է լրագրողների համար ամենավտանգավոր երկրները 2016 թ-ին:
Կազմակերպությունը դիտարկել է 180 երկիր: Այդ երկրների շարքում մի քանի տարի անընդմեջ Ֆինլանդիան ճանաչվում է ամենաազատ մամուլ ունեցող երկիրը:
Իսկ լրագրողների համար ամենաանազատ երկրներից են` Ռուսաստանը (148-րդ տեղում), Թուրքիան (151-րդ տեղում), Եգիպտոսը (159-րդ տեղում), Չինաստան (176-րդ տեղում), Էրիթրեա (180-րդ տեղում):
Նշենք, որ մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի տվյալներով Հայաստանը գտնվում է 74-րդ տեղում: