04/05/2016 12:01
Time-ը հրապարակել է աշխարհն ընդմիշտ փոխած 50 սարքերի ցուցակը
Time ամսագիրը հրապարակել է սարքերի ցուցակը, որոնք ընդմիշտ փոխել են աշխարհը: Ինչպես հայտնում է РиаНовости-ն, դրանց կոմերցիոն հաջողությունը չի դիտարկվել, կազմողներն ուշադրություն են դարձրել տվյալ պրոդուկտի կարևորության վրա:
Առաջին հորիզոնականում է iPhone-ը՝ հնարավորությունների և գեղեցկության համադրման համար, դրան հաջորդում է 1968 թվականի Sony Trinitron գունավոր հեռուստացույցը և եռյակը եզրափակում է Apple Macintosh անհատական համակարգիչը:
Տասնյակի մեջ են Sony Walkman և iPod նվագարկիչները, IBM Model 5150 համակարգիչը, Victrola Record Player ֆոնոգրաֆը, Regency TR-1 ռադիոընդունիչը, Kodak Brownie Camera և Hitachi Magic Wand: Ցուցակը եզրափակում են Segway էլեկտրոցիկլը, 3D տպիչ Makerbot Replicator-ը և հավելյալ իրականության Google Glass-ը: