04/05/2016 11:27
Toyota-ն մտադիր է թողարկել C-HR-ի սպորտային մոդեֆիկացիոն տարբերակը
Toyota ընկերությունը մտադիր է ժնևյան ավտոսրահում ցուցադրել իր նոր քրոսսովերը, որը կդառնա ավելի վաղ ցուցադրված C-HR-ի սպորտային մոդեֆիկացիոն տարբերակը:
Ինչպես հայտնում է VladTime.ru-ն, մեքենայի տեխնիկական բնութագիրը դեռ հասանելի չէ:
Ճապոնական կոնցեռնի ներկայացուցիչները նշել են, որ քրոսսովերն այժմ գտնվում է փորձարկման առաջին փուլում: Բացի այդ՝ թողարկվելու է փոխադրամիջոցի միանգամից 2 տարբերակ, որոնցից մեկը կստանա հիբրիդային ուժային միավոր: